Ներկայումս իրականացվում են 29 ազգային ծրագրեր, որոնց դրամաշնորհային բաղադրիչը կազմում է մոտ 100 մլն ԱՄՆ դոլար։ Մասնակցում ենք նաև 5 մարզային դրամաշնորհային ծրագրերի, ունենք 11 ծրագրի հայտ դեպի Կանաչ կլիմայի հիմնադրամ և Հարմարվողականության հիմնադրամ։ Եթե այս հայտերը հաստատվեն, մենք կունենանք մոտավորապես 45 միլիոն դոլար հավելյալ հաստատված նախագծեր: