USD383.1EUR447.84RUB4.7893

Ներքին Խնձորեսկում նոր ճանապարհ է կառուցվում

Սյունիքի սահմանամերձ Ներքին Խնձորեսկ գյուղում շարունակվում են ճանապարհաշինության աշխատանքները, որոնք արդեն հասել են ասֆալտապատման փուլին։

Ներկայում գյուղի կենտրոնական փողոցում տեղադրվում է նոր ասֆալտի շերտ։ Տեղացիների խոսքով՝ սա կարևոր փոփոխություն է, քանի որ երկար տարիներ ճանապարհների վիճակը խոչընդոտում էր ինչպես բնակիչների տեղաշարժին, այնպես էլ գյուղի առօրյա կյանքին։

Նոր ճանապարհը ոչ միայն կբարելավի բնակիչների երթևեկը, այլև կնպաստի սահմանամերձ համայնքի սոցիալական ու տնտեսական ակտիվությանը։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ