USD389.45EUR409.74RUB3.86

Neuralink իմպլանտով առաջին մարդը սկսել է լեզուներ սովորել ուղեղի չիպի միջոցով

Առաջին մարդը, որի ուղեղում ներդրվել է Իլոն Մասկի ընկերության Neuralink իմպլանտը՝ Նոլան Արբոն, սկսել է ճապոներեն և ֆրանսերեն սովորել՝ օգտագործելով ուղեղում տեղադրված չիպը: Այս մասին նա պատմել է X (Twitter) սոցիալական ցանցում։

Արբոյի խոսքով՝ իմպլանտի շնորհիվ կարճ ժամանակահատվածում իր կյանքը զգալիորեն բարելավվել է: Նա ամեն օր ծախսում է չորս ժամ՝ աշխատելով չիպով, կատարելագործելով իր ձեռագիրը, գրելով գրքեր, կարդալով և կրկնելով մաթեմատիկան, որպեսզի կարողանա վերադառնալ ուսման։ Նա երազում է ապագայում ավարտել ուսումը և ներդրում ունենալ նյարդաբանության գիտության մեջ։

Նոլան Արբոն նաև տեղեկացրել է, որ սովորում է գրել «ձեռքով»՝ պատկերացնելով, թե ինչպես է մատիտը պահում ձեռքում և թղթի վրա պատկերներ է նկարում, որոնք հետո հայտնվում են համակարգչի էկրանին: Նա ամեն օր բազմաթիվ փորձեր է անցկացնում, որպեսզի իրենից հետո չիպի մյուս օգտվողները կարողանան ավելին անել։

Միաժամանակ, չիպն Արբոյին թույլ է տվել ավելի շատ գրքեր կարդալ, այդ թվում՝ Բրենդոն Սանդերսոնի, Սթիգ Լարսոնի, Թոլքինի և Հյուգոյի ստեղծագործությունները։ Պացիենտը իմպլանտն օգտագործում է նաև աղոթքի և Աստվածաշունչ կարդալու համար:

Արբոն հայտարարել է, որ ցանկանում է բարեգործական կազմակերպություն հիմնել և կրկին օգտակար դառնալ հասարակությանը:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ