USD381.55EUR445.99RUB4.7198

ՆԳՆ ոստիկանությունը զգուշացնում է հնարավոր ֆինանսական խարդախությունների մասին

Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է ցուցաբերել առավելագույն զգոնություն այն դեպքերում, երբ անծանոթ անձինք առաջարկում կամ խնդրում են ընդունել և փոխանցել դրամական միջոցներ։

Ոստիկանությունից հատկապես կոչ են անում ձեռնպահ մնալ կասկածելի գործունեություն իրականացնող հիմնադրամների, կազմակերպությունների կամ անհայտ կառույցների միջոցով որևէ ֆինանսական փոխանցում կատարելուց կամ ընդունելուց։

ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ նման գործարքները կարող են հանգեցնել ոչ միայն զգալի ֆինանսական վնասների, այլև քաղաքացիներին իրենց կամքից անկախ ներգրավել հանցավոր սխեմաների և շղթաների մեջ, ինչն արդեն ենթադրում է իրավական պատասխանատվության ռիսկեր։

Ոստիկանությունը հորդորում է կասկածելի առաջարկների դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին և չտրամադրել անձնական կամ ֆինանսական տվյալներ։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ