ՆԳՆ-ն հայտնում է՝ վերջին շրջանում խաբեբաները զանգահարում են քաղաքացիներին WhatsApp, Viber և նման հավելվածներով՝ ներկայանալով բանկի անունից։
Նրանք ասում են, թե ձեր անվամբ վարկ է ձևակերպվել կամ անվտանգության խնդիր է առաջացել և ի վերջո պահանջում են․
- 📩 մուտքանուն և գաղտնաբառ (ուղարկված հղումով),
- 🔑 SMS-ով ստացված բանկային կոդ։
👉 Իրականում հանցագործները մուտք են գործում ձեր հաշիվ, փոխում գաղտնաբառը, զրկում ձեզ հասանելիությունից և հափշտակում գումարները, այդ թվում՝ ձեր անվամբ ձևակերպված վարկերից։
✅ Հիշեք․ բանկի իրական աշխատակիցները
- ☎️ զանգահարում են հայերենով,
- 🚫 երբեք չեն զանգահարում հավելվածներով,
- 🚫 չեն ուղարկում հղումներ,
- 🚫 չեն պահանջում մուտքանուն, գաղտնաբառ կամ SMS կոդ։
🔐 Երբեք մի տրամադրեք բանկային զգայուն տվյալներ որևէ անձի։