USD389.45EUR409.74RUB3.86

Նիդեռլանդների կառավարությունը հայտարարել է, որ կարող է դադարեցնել Facebook-ի օգտագործումը

Նիդեռլանդների կառավարությունը ասել է, որ հնարավոր է ստիպված լինի դադարեցնել Facebook-ի օգտագործումը` Meta-ին պատկանող սոցիալական մեդիա հարթակի գաղտնիության ռիսկերի մասին Նիդեռլանդների համապատասխան կարգավորող մարմնի նախազգուշացումից հետո:

Նիդեռլանդների տվյալների պաշտպանության վարչությունը (DPA) հայտարարություն է տարածել, որում Նիդեռլանդների ՆԳՆ-ին խորհուրդ է տվել քաղաքացիների հետ շփվելու համար չվստահել ֆեյսբուքյան էջերին, եթե հստակ պատկերացում չունի, թե ինչպես է Facebook-ն օգտագործում կառավարության էջեր այցելող մարդկանց անձնական տվյալները:

Կառավարությունը հստակություն է ուզում Meta-ից` որքան հնարավոր է շուտ մտահոգություններին լուծում տալու համար, հակառակ դեպքում, առաջնորդվելով ստացած խորհրդով, ստիպված կլինեն դադարեցնել ֆեյսբուքյան գործունեությունը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ