USD382.59EUR452.83RUB4.6184

 «Նոահ» ՖԱ-ն Էջմիածնում կկառուցի 15․000 հանդիսատեսի համար նախատեսված նոր մարզադաշտ

Կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել «Նոահ» ֆուտբոլային ակումբի սեփականատերերի կողմից նախաձեռնված խոշոր ներդրումային ծրագրին։ Ակումբին պատկանող «Պատկերացրեք, որ Երևանը» ընկերությունը Էջմիածնում ձեռք կբերի 23 հեկտար հողատարածք, որտեղ նախատեսվում է կառուցել ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի ստանդարտներին համապատասխան միջազգային մարզադաշտ՝ շուրջ 15․000 հանդիսատեսի համար։

📌 Նախագծի նախագծման աշխատանքները վստահվելու են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Շվեյցարիայի մասնագիտացված ընկերություններին։

Բացի հիմնական մարզադաշտից, ծրագրով նախատեսվում է․

  • քաղաքի ֆուտբոլային ակադեմիայի վերակառուցում,
  • լրացուցիչ մարզադաշտեր,
  • մարզական ֆիթնես կենտրոն,
  • լողավազան,
  • հանրակացարաններ (այդ թվում՝ գիշերակացի համար),
  • բարձրակարգ հյուրանոցային համալիր։

💰 Ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի շուրջ 7.2 միլիարդ դրամ (մոտ 18.7 մլն դոլար)։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ