Հոկտեմբերի 1-ից սկսած՝ ԹՈՒՄՈ-ի բոլոր ուսանողներն ունեն հնարավորություն խորապես տիրապետելու արհեստական բանականության ոլորտի հմտություններին։ Դասընթացները կներառեն ինչպես արհեստական բանականության գործիքների ստեղծումը, այնպես էլ դրանց ստեղծագործական կիրառումը տարբեր ոլորտներում։
Արհեստական բանականության թեմայով վարժությունները, աշխատաժողովներն ու դասընթացները հասանելի կլինեն կրթության բոլոր մակարդակներում՝ տեղական և միջազգային առաջատար մասնագետների մասնակցությամբ։
Ծրագիրը գործելու է թե՛ ԹՈՒՄՈ-ի կենտրոնական մասնաշենքում, թե՛ համայնքներում տեղակայված փոքր կենտրոններում, այդ թվում՝ ԹՈՒՄՈ արկղերում՝ հնարավորություն տալով Հայաստանի բոլոր պատանիներին դառնալու այս ոլորտի առաջատար օգտատերեր։