Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը և Հաշտարարների պալատը ստորագրեցին համագործակցության համաձայնագիր:
📢 Նոր համագործակցությունը միտված է ստեղծելու հարթակ՝ մասնագիտական փորձի ու գիտելիքների փոխանակման համար, ինչպես նաև ամրապնդելու գործընկերային հարաբերությունները երկու կառույցների միջև։
🤝 Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ու Հաշտարարների պալատը վստահ են, որ միասնական ջանքերով հնարավոր է ձևավորել վեճերի լուծման ավելի հասանելի և արդար մշակույթ։