Երեխաների համար ուղետոմս գնելն ու օգտագործելը հիմա դարձել է ավելի հեշտ․
- Ուղետոմսը կարող եք գնել Telcell տերմինալից, նշելով երեխայի հեռախոսահամարը․ այս դեպքում ուղետոմսերը անմիջապես կհայտնվեն նրա Telcell Wallet հավելվածում։
- Կարելի է նաև գնել ուղետոմս, նկարել QR կոդը էկրանից և ուղարկել երեխայի հեռախոսին։
- Երեխաներին անհրաժեշտ է օգնել ներբեռնել Telcell Wallet հավելվածը և գրանցվել։
Այս նոր հնարավորության շնորհիվ երեխաները կկարողանան ավելի արագ և հարմար օգտագործել իրենց ուղետոմսերը՝ առանց լրացուցիչ նույնականացման։
📌 Տեղեկությունը տրամադրել է Երևանի քաղաքապետարանը։