USD392.26EUR425.45RUB4.6405

Նոր հնարավորություններ ֆերմերային տնտեսությունների համար շվեյցարական SIGMA ծրագրով

 Հայաստանում գյուղմթերքի միայն 57.2%-ն է իրացվում ներքին շուկայում կամ

արտահանվում է։ Գյուղատնտեսական ձեռնարկությունների համար բերքի իրացման առաջնային մարտահրավերներից է մթերման և երկարաժամկետ պահպանման հնարավորությունների բացակայությունը։

2024 թվականի ընթացքում SIGMA ծրագիրը աջակցել է մասնավոր ընկերությունների հետ 8 համատեղ ներդրումային նախաձեռնությունների հաստատմանը, որոնք ներկայումս գտնվում են իրականացման տարբեր փուլերում: Մեկնարկած 4 նախաձեռնությունների շրջանակներում մշակվել են 9 նոր ծառայություններ, որոնցից արդեն օգտվել են շուրջ 200 գյուղացիական տնտեսություններ։ ՍԻԳՄԱ ծրագրի շրջանակներում իրականացվող համատեղ ներդրումային կարևոր նախաձեռնություններից է, օրինակ, Գեղարքունիքի մարզում հացահատիկի և հատիկաընդեղենի մշակաբույսերի սերմերի մաքրման և ախտահանման կենտրոնը։  Լոռու մարզի Մարգաովիտ գյուղում ակտիվ աշխատանքներ են տարվում մեղվաբուծության առաջատար գիտաարտադրական կրթական կենտրոն ստեղծելու ուղղությամբ։

2025 թվականին իրականացվելիք ծրագրերի շրջանակներում նախատեսվում է Տավուշի մարզի Բերդ համայնքում հիմնել սառնարանային կայան, Լոռու մարզում՝ մոդուլային ալրաղաց։ Բոլոր չորս թիրախային շրջաններում նախատեսվում է պարարտանյութերի կիրառման և բույսերի պաշտպանության ծառայություններ մատուցել։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ