Շիրակի մարզի Նոր Կյանք գյուղում շահագործման է հանձնվել նորակառույց մանկապարտեզը։ Գյուղի նախկին մանկապարտեզի շենքը կառուցվել էր դեռևս 1930-ականներին, իսկ 2015 թվականից հաստատության գործունեությունը դադարեցվել էր շենքի վիճակի պատճառով։
Նոր Կյանքում այժմ կառուցվել է ամբողջովին նոր մանկապարտեզի շենք՝ սեյսմակայուն և ժամանակակից պահանջներին համապատասխան պայմաններով։ Նոր հաստատությունը նախատեսված է ապահովել գյուղի երեխաների անվտանգ և հարմարավետ նախադպրոցական կրթությունը։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը շնորհավորել է գյուղի բնակիչներին և նշել․ «Բարով վայելեք Նոր Կյանքի սիրելի փոքրիկներ»։