USD383.27EUR447.7RUB4.7706

Նոր Նորքում ապօրինի գովազդի դեմ աշխատանքները շարունակվում են

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի աշխատակիցները պարբերաբար իրականացնում են ապօրինի տեղադրված արտաքին գովազդային վահանակների ապամոնտաժման աշխատանքներ։

Միջոցառումները նպատակ ունեն համապատասխանեցնել գովազդային միջոցները օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին՝ ապահովելով քաղաքային միջավայրի պատշաճ տեսքը և կարգավորումը։

Աշխատանքները կրում են համակարգված բնույթ և ուղղված են ինչպես գովազդային շուկայի կանոնակարգմանը, այնպես էլ արտաքին տեսքի բարելավմանը։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ