Կոտայքի մարզում 2019 թվականին հիմնադրված «Նոր Փրոջեքթս» կահույքի գործարանն այժմ իր արտադրանքն արտահանում է 35 երկրի 110 քաղաք։ Եվրոպական չափանիշներով ստեղծված ձեռնարկությունն անընդհատ ընդլայնվում է, և մոտ ապագայում նախատեսվում է մի քանի անգամ ավելացնել արտադրությունը։