Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ քաղաքապետարանը հիմնական խողովակի անցկացման աշխատանքներն էր իրականացրել, իսկ նախորդ շաբաթ կառավարությունը ֆինանսավորել է միացման փուլը։
«Այս ծրագիրը ողջ թաղամասի համար ներառում է 50 կմ գազամատակարարման ցանցի կառուցում։ Սա հսկայածավալ ներդրում է մայրաքաղաքում։ 2026թ. Նոր Խարբերդն ամբողջովին ապահովված կլինի գազամատակարարման ցանցով։ Սա լրջագույն ներդրում է Խարբերդի համար, որովհետև զուգահեռ իրականացվում է նաև ջրամատակարարման ցանցի կառուցում։ Մեզ բաց է մնում կոյուղատար ցանցի կառուցումը, ինչը ավելի ծախսատար է։ Ըստ էության, կենսապահովման առաջին պայմաններն ապահովվում են Նոր Խարբերդ թաղամասում»,- ասել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։