USD389.45EUR409.74RUB3.86

Northrop Grumman-ը SpaceX-ի հետ աշխատում է ԱՄՆ լրտեսական արբանյակային համակարգի վրա

Ավիատիեզերական և պաշտպանական Northrop Grumman ընկերությունը համագործակցում է Իլոն Մասկի տիեզերական SpaceX ձեռնարկության հետ լրտեսական արբանյակային նախագծի շուրջ, որն արդեն իսկ նկարահանում է Երկրի բարձր կետայնությամբ պատկերներ:

Ծրագիրը, որի մանրամասներն առաջին անգամ հաղորդել է Reuters-ը անցյալ ամիս, կոչված է բարելավելու ԱՄՆ կառավարության կարողությունը՝ հետևելու ռազմական և հետախուզական թիրախներին Երկրի ցածր ուղեծրերից՝ ապահովելով բարձր որակի այնպիսի պատկերներ, որոնք ավանդաբար նկարահանվում էին հիմնականում անօդաչու թռչող սարքերով և հետախուզական ինքնաթիռներով։

Northrop Grumman-ի ներգրավումը ծրագրի մեջ ցույց է տալիս, որ պետական պաշտոնյաները խուսափում են այսպիսի խիստ զգայուն հետախուզական ծրագիրը մեկ անձի կամ մեկ ընկերության վերահսկողության տակ դնելուց:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ