USD389.76EUR406.4RUB3.79

NSA-ն նախազգուշացնում է բջջային սարքերի վրա աճող կիբերհարձակումների մասին

NSA-ն ( ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալություն) նախազգուշացրել է բջջային սարքերի անվտանգության աճող սպառնալիքների մասին: Հեռախոսի կանոնավոր անջատումը, անհրաժեշտության դեպքում Bluetooth-ի անջատումը և միայն հուսալի աքսեսուարների օգտագործումը հատուկ ծառայության կողմից տրված առաջարկություններից միայն մի քանիսն են: Ըստ NSA-ի՝ շարժական սարքերը խոցելի են մի շարք կիբերհարձակումների, այդ թվում՝ ֆիշինգի, վիրուսակիր հավելվածների, գաղտնալսման և հեռավար մուտքի նկատմամբ: Պաշտպանության համար NSA-ն օգտատերերին խորհուրդ է տալիս շաբաթական առնվազն մեկ անգամ անջատել և միացնել սմարթֆոններն ու պլանշետները։ Սա կջնջի սարքի օպերատիվ հիշողությունը և կդժվարացնի հարձակվողների համար գաղտնի տվյալներ հավաքելը:

Սարքի անջատումը չի երաշխավորում 100% պաշտպանություն: Ուստի NSA-ն նաև խորհուրդ է տալիս՝

• Ժամանակին տեղադրել հավելվածների և օպերացիոն համակարգի անվտանգության թարմացումները:

• Ներբեռնել հավելվածներ միայն պաշտոնական հավելվածների խանութներից:

• Չսեղմել հղումների վրա կամ բացել հավելվածներ անհայտ հաղորդագրություններում:

• Խուսափել հանրային Wi-Fi ցանցերից օգտվելուց:

• Անջատել Bluetooth-ը, երբ այն չի օգտագործվում:

• Օգտագործել հուսալի գաղտնաբառեր և կենսաչափական նույնականացում:

• Սարքը միացնել միայն վստահելի և ստուգված լիցքավորիչներին:

• Անջատել տեղորոշման ծառայությունները, երբ դրանք պետք չեն:

• Լրացուցիչ պաշտպանության համար խորհուրդ է տրվում տեղադրել նաև մասնագիտացված հավելվածներ սարքը սկանավորելու համար։

Օգտատերերը պետք է ակտիվ միջոցներ ձեռնարկեն՝ պաշտպանելու իրենց անձնական և վճարային տվյալները հաքերներից, որոնք այսօր ունեն բջջային սարքերը կոտրելու և ֆիշինգի գործիքների մեծ զինանոց: Այս առաջարկություններին հետևելը կօգնի զգալիորեն նվազեցնել ռիսկերը և խուսափել բազմաթիվ կիբեր հարձակումներից:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ