USD381.61EUR439.65RUB4.825

Nvidia-ի չիպերի արտահանումը դեպի Հայաստան ամրապնդում է ԱՄՆ հետաքրքրությունը Կովկասում.Bloomberg

ԱՄՆ կառավարությունը հաստատել է Nvidia-ի առաջադեմ արհեստական բանականության չիպերի արտահանումը հայկական Firebird սուպերհամակարգչային ստարտափին, ինչը, ըստ Bloomberg-ի, կարող է էականորեն ընդլայնել Վաշինգտոնի ներգրավվածությունը Կովկասի ռազմավարական տարածաշրջանում։

Հոդվածում ասվում է, որ այս քայլը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի «չիպերի դիվանագիտության» բաղկացուցիչ մասն է։ Վաշինգտոնը տեխնոլոգիական գործընկերությունների միջոցով փորձում է մեծացնել իր ազդեցությունը այն տարածաշրջաններում, որտեղ Ռուսաստանը տասնամյակներ շարունակ պահպանել է գերիշխող դիրք։

Bloomberg-ը նկատում է, որ Հայաստանի տնտեսությունը մոտավորապես 160 անգամ փոքր է, քան արհեստական բանականության առաջատար չիպարտադրող Nvidia-ի շուկայական կապիտալիզացիան, որը հասնում է 4.5 տրիլիոն դոլարի։

«Այժմ Կովկասի այս փոքր հանրապետությունը և աշխարհի ամենաարժեքավոր ընկերությունը կապվում են այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը արտահանման հարթ կանաչ լույս վառեց Firebird-ի գերհամակարգչային նախագծի համար», – նշում է գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ այս համագործակցությունը ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունի․ այն հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին ուժեղացնել ներկայությունը տարածաշրջանում՝ ծավալելով առաջադեմ ԱԲ ենթակառուցվածքներ և խորացնելով նորարարական կապերը Հայաստանի հետ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ