USD382.68EUR442.8RUB4.7105

Nvidia-ն դարձավ աշխարհի ամենաարժեքավոր ընկերությունը՝ գերազանցելով Microsoft-ին և Google-ին

Տեխնոլոգիական հսկա Nvidia-ի շուկայական կապիտալիզացիան գերազանցել է 4.75 տրիլիոն դոլարը, ինչը ընկերությանը դարձրել է աշխարհի ամենաարժեքավոր ընկերությունը։

Ընկերության բաժնետոմսերը տարվա սկզբից աճել են շուրջ 70%-ով, սահմանելով շուկայական նոր ռեկորդներ և առաջ անցնելով նույնիսկ Google-ից և Microsoft-ից։

Nvidia-ի հաջողությունը պայմանավորված է արհեստական բանականության ոլորտում աճող պահանջարկով և ընկերության առաջատար դիրքով՝ որպես բարձր արտադրողականությամբ չիպերի մատակարար։

Նշենք, որ ընկերության փոխնախագահներից մեկը ծնունդով հայ Ռև Լեբարեդյանն է, որի նախաձեռնությամբ Nvidia-ն բացել է գրասենյակ և հետազոտական կենտրոն Հայաստանում։ Վերջերս ընկերությունը հայտարարեց նաև 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության կենտրոնի կառուցման ծրագրի մասին՝ հայաստանյան Firebird ընկերության հետ համագործակցությամբ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ