USD378.86EUR449.33RUB4.9531

Օդի աղտոտման խնդիրը պայմանավորված է մթնոլորտային ինվերսիայով. Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանում օդի որակի խնդիրը հիմնականում կապված է մթնոլորտային ինվերսիայի հետ՝ երբ բարձր և ցածր շերտերի դիրքը սահմանափակում է օդի շրջանառությունը։

«Նոյեմբերից սկսած, երբ մթնոլորտային շերտն իջնում է, օդի աղտոտման խնդիրը սրվում է՝ մեր արտանետումների, ինչպես նաև հարևան երկրներից եկող աղտոտիչների ազդեցությամբ», – ասել է նա։

Ավինյանի խոսքով՝ Հայաստանը տասնամյակներ շարունակ ապրել է այս խնդրի հետ, սակայն միայն վերջին շրջանում են սկսվել խորքային ուսումնասիրություններ՝ պարզելու դրա իրական պատճառներն ու հանգամանքները։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ