Երևանի հասարակական տրանսպորտում շրջանառությունից կհանվեն միանգամյա օգտագործման թղթե QR կոդերը, որոնք մինչ այժմ օգտագործվում էին որպես վճարման տարբերակ։
📍 Նոր կարգով՝ ուղևորները կարող են վճարել՝
- Տրանսպորտային քարտով
- Բանկային քարտով
- Telcell բջջային հավելվածով
Այս փոփոխությունը նպատակ ունի բարելավել վճարային համակարգի հարմարավետությունն ու անվտանգությունը, ինչպես նաև խթանել թղթային միջոցների աստիճանական դուրսբերումը շրջանառությունից։