Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ օգոստոսին Ռուսաստան է մտել Հայաստանից արտահանված ապրանքներով 2427 բեռնատար, կամ օրական միջինը 101 բեռնատար։
Բեռների հիմնական բաժանումը հետևյալն է․
- 610 բեռնատար՝ խմիչքներ,
- 447 բեռնատար՝ մրգեր,
- 315 բեռնատար՝ բանջարեղեն,
- 234 բեռնատար՝ պեռլիտային ավազ,
- 141 բեռնատար՝ ծառեր և բույսեր,
- 84 բեռնատար՝ վերամշակված մրգեր և բանջարեղեն,
- 79 բեռնատար՝ էլեկտրական և մեխանիկական սարքավորումներ,
- 75 բեռնատար՝ քարե և գիպսե արտադրանք,
- 68 բեռնատար՝ ձուկ,
- 21 բեռնատար՝ ծխախոտային արտադրանք,
- 19 բեռնատար՝ կաթնամթերք,
- 16 բեռնատար՝ տրիկոտաժ։
Այսպիսով, օգոստոսին հայկական արտահանման զգալի մասն ապահովվել է գյուղմթերքներով և խմիչքներով։