USD389.76EUR406.4RUB3.79

OpenAI-ը հայտնում է մարդկանց ձայնը կրկնօրինակող գործիքի ստեղծման մասին

OpenAI-ը ներկայացրել է արհեստական ինտելեկտի նոր գործիք, որը կարող է զարմանալի ճշգրտությամբ ընդօրինակել մարդկային ձայները:
OpenAI-ն ուրբաթ օրը կիսվել է Voice Engine կոչվող գործիքի վաղ փորձարկումների 15 վայրկյանանոց նմուշով, որտեղ լսվում ձայնի միանգամայն համոզիչ կրկնօրինակը: Այսպիսով`օգտվողները կարող են տրամադրել տեքստի մի պարբերություն, և գործիքը այն կկարդա AI-ով ստեղծված ձայներով: Մի լեզվով Voice Engine-ի ստեղծած ձայնը կարող է խոսել նաև այլ լեզուներով:
Տեքստը ձայնի վերածող գործիքը կարող է օգտակար լինել թարգմանության, երեխաների համար ընթերցանության մեջ կամ կարող է օգնել մարդկանց, ովքեր կորցրել են խոսելու ունակությունը: Բայց մեկ այլ տեսանկյունից էլ կա կարծիք, որ դա կարող է նաև խթանել ապատեղեկատվության ստեղծումը կամ հեշտացնել խարդախությունների իրականացումը:
OpenAI-ն ասում է, որ Voice Engine-ը ներկայումս օգտագործվում է միայն «վստահելի գործընկերների փոքր խմբի» կողմից, ներառյալ կրթական և առողջապահական տեխնոլոգիական ընկերությունները, և այն կօգտագործի նրանց արդյունքները՝ որոշելու, թե արդյոք և ինչպես կարելի է ավելի լայն կիրառություն ապահովել: Այդ փորձարկողները համաձայնել են չվերստեղծել մարդկանց ձայները՝ առանց նրանց համաձայնության և ունկնդիրներին հստակորեն ներկայացնել, որ այն, ինչ նրանք լսում են, ստեղծված է արհեստական ինտելեկտի միջոցով:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ