USD389.45EUR409.74RUB3.86

OpenAI-ը ծրագրում է գործարք, որը դրա արժեքը կհասցնի 100 միլիարդ դոլարի

Ամերիկյան OpenAI ընկերությունը, որը մշակել է գեներատիվ արհեստական բանականությամբ (AI) ChatGPT չաթ-բոտը, բանակցություններ է վարում գործարքի շուրջ, որը կարող է ընկերության կապիտալիզացիան հասցնել 100 միլիարդ դոլարի։ այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով երկու անանուն աղբյուրների:

Նրանց տեղեկություններով՝ գործարքից հետո ընկերության արժեքի աճը կկազմի 20 մլրդ դոլար։ Պարբերականի աղբյուրների պնդմամբ՝ գործարքը կարող է նախատեսել ամերիկյան Thrive Capital ներդրումային ընկերության, ինչպես նաև Microsoft-ի կողմից ներդրում OpenAI-ում։

Ըստ NYT-ի՝ OpenAI-ում ներդրումների վերջին լայնածավալ փուլը տեղի է ունեցել 2022 թվականի վերջին, երբ ընկերությունը ներկայացրել է ChatGPT-ն։ Սակայն վերջին ամիսներին ներդրումները նվազել են։ Այնուամենայնիվ, OpenAI-ը դեռևս պահպանում է առաջատարի դիրքը AI-ի վրա հիմնված տեխնոլոգիաներ մշակող ընկերությունների շրջանում:

Հուլիսի 26-ին OpenAI-ն հայտարարեց արհեստական բանականության հիման վրա SearchGPT որոնողական համակարգի փորձնական մեկնարկի մասին՝ ամբողջ ինտերնետում տեղեկատվության հասանելիությամբ:

Ընկերության տվյալներով՝ որոնողական համակարգն ունակ է հարցումներին ուղղակի պատասխաններ տալ՝ օգտագործված ռեսուրսների հղումներով։ Ծառայությունը կպատասխանի նաև օգտատերերի ճշտող հարցերին։

OpenAI-ում նշել են, որ ծառայության հաղորդակցման հնարավորությունների կատարելագործումը հնարավորություն կտա ավելի արագ և հեշտ գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը, քան ավանդական որոնողական համակարգերում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ