ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն աշխատանքային հանդիպում է անցկացրել OpenAI-ի ներկայացուցչների՝ գլոբալ բիզնեսի գծով փոխնախագահ Նեյթ Հարբաչեկի և միջազգային քաղաքականության ու գործընկերությունների բաժնի ներկայացուցիչ Այվի Լաու-Շինդեվոլֆի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են արհեստական բանականության կիրառական հնարավորություններին մի շարք ոլորտներում, ներառյալ՝ կրթություն, առողջապահություն, արդյունաբերություն և ամպային ենթակառուցվածքներ։ Քննարկվել են նաև Հայաստանի թվային միջավայրում ԱԲ տեխնոլոգիաների ներդրման և ներքին կարողությունների ուժեղացման հնարավոր ուղղությունները։
Դեսպան Մկրտչյանը նշել է, որ OpenAI-ի հետ համագործակցությունը դիտարկվում է որպես Հայաստանի ԱԲ էկոհամակարգի զարգացման առանցքային և երկարաժամկետ ուղղություն։
OpenAI-ի ներկայացուցիչները շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ տեղեկացրել են, որ առաջիկայում հայկական կողմին կփոխանցեն համագործակցության վերաբերյալ իրենց առաջարկը։