USD382.51EUR443.18RUB4.6796

OpenAI-ն ներկայացրել է իր արհեստական բանականությամբ բրաուզերը՝ Atlas-ը

Նոր բրաուզերը դառնալու է մրցակից Chrome-ին և Perplexity-ին՝ օգտատերերին առաջարկելով ոչ թե պարզապես որոնողական համակարգ, այլ մշտական երկխոսություն արհեստական բանականության հետ։

ChatGPT-ն ինտեգրված է ուղղակիորեն բրաուզերի մեջ․ այն «հասկանում է» համատեքստը և կարող է ինքնուրույն կատարել գործողություններ բրաուզերում։

Օրինակ՝ այն կարող է կատարել գնումների պատվեր, պատրաստել հոդվածի ամփոփում կամ պատասխանել նամակի։

Atlas-ը կարող է դառնալ առաջին լայնորեն օգտագործվող բրաուզերը, որտեղ արհեստական բանականությունը ոչ թե պարզապես գործառույթ է, այլ՝ արտադրանքի հիմք։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ