Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ շուտով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի շենքը գիշերային ժամերին նոր տեսք կստանա։
Նախագծի շրջանակում շենքը կզարդարվի ժամանակակից գեղարվեստական լուսավորությամբ՝ շեշտելով նրա ճարտարապետական առանձնահատկությունները և պահպանելով պատմական հմայքը։
«Շուտով՝ Երևանի սրտում այս խորհրդանշական շենքը կընդգծվի ժամանակակից լույսերով՝ միաժամանակ պահպանելով իր պատմական ճարտարապետական հմայքը», — նշել է Ավինյանը։