Կայացել է «Օսկարի» 96-րդ մրցանակաբաշխությունը։ Քրիստոֆեր Նոլանի «Օպենհայմեր» ֆիլմը ճանաչվել է Լոս Անջելեսում կայացած ամերիկյան կինոակադեմիայի 96-րդ Օսկարի լավագույն ֆիլմ, իսկ հեղինակը՝ լավագույն ռեժիսոր։ ֆիլմը ամերիկյան ատոմային ռումբի գյուտարարի մասին է։ Ֆիլմը ստացել է յոթ «Օսկար»՝ առաջադրված 13 անվանակարգում: Սա Նոլանի առաջին Օսկարն է կարիերայում, չնայած 2018 – ին նա առաջադրվել է նույն անվանակարգում «Դյունկերկ» (Dunkirk) ֆիլմի համար:
«Լավագույն դերասան» անվանակարգում իր առաջին «Օսկար» ստացել է նաև իռլանդացի դերասան Կիլիան Մերֆին, ով «Օպենհայմեր»- ում խաղացել է գլխավոր դերը: