USD377.18EUR434.13RUB4.6285

Օրբելյանների պալատը Վայոց ձորում ամբողջությամբ կվերականգնվի

ՀՀ կառավարությունը հանրային շահ է ճանաչել Վայոց ձորի Խորս գյուղում գտնվող Օրբելյանների պալատ պատմական համալիրի նկատմամբ՝ ընդգրկելով ինչպես հուշարձանը, այնպես էլ հարակից հողերն ու գույքը։

Որոշման նպատակն է ապահովել համալիրի ամբողջական վերականգնումը և դրա հետագա պահպանությունն ու գործառույթը՝ միավորելով տարածքը մեկ միասնական մշակութային գոտու մեջ։ Նախագծի շրջանակում նախատեսվում է նաև որոշ հողատարածքների ձեռքբերում մասնավոր սեփականատերերից՝ շուկայական արժեքով փոխհատուցմամբ։

Օրբելյանների պալատական համալիրը համարվում է Հայաստանի 13–14-րդ դարերի քաղաքացիական ճարտարապետության լավագույն պահպանված օրինակներից մեկը։

Ավելի վաղ՝ 2024 թվականին, տարածքում արդեն իրականացվել են հնագիտական պեղումներ և լանդշաֆտային բարեկարգման աշխատանքներ, որոնք հիմք են ստեղծել վերականգնման հաջորդ փուլերի համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ