USD381.5EUR447.27RUB4.7664

«Օսկար»-ը տեղափոխվում է YouTube․ պատմական որոշում

Կինոարվեստի և գիտությունների ակադեմիան հայտարարել է, որ 2029 թվականից «Օսկար» մրցանակաբաշխությունը այլևս չի հեռարձակվի ABC հեռուստաընկերությամբ և ամբողջությամբ կանցնի YouTube հարթակ։

YouTube-ը մինչև 2033 թվականը կստանա մրցանակաբաշխության համաշխարհային ուղիղ հեռարձակման բացառիկ իրավունքը և կդառնա «Օսկարի» հիմնական ցուցադրման միջավայրը։ Այն կներառի ոչ միայն գլխավոր արարողությունը, այլև կարմիր գորգի լուսաբանումը, թեկնածուների հայտարարությունները և մրցանակաբաշխությանը նախորդող ու հաջորդող միջոցառումները։

Հեռարձակումը կլինի անվճար, հասանելի ամբողջ աշխարհում, տարբեր լեզուներով և փակ ենթագրերով։

Այս որոշումը պատմական է, քանի որ «Օսկար»-ը դառնում է առաջին խոշոր միջազգային մրցանակաբաշխությունը, որը լիովին հրաժարվում է հեռուստատեսային եթերից։ Ակադեմիայի ղեկավարության խոսքով՝ YouTube-ի հետ համագործակցությունը հնարավորություն կտա հասնել առավել լայն և հատկապես երիտասարդ միջազգային լսարանի։

ABC հեռուստաընկերությունը, որը ավելի քան կես դար եղել է «Օսկարի» հիմնական հեռարձակողը, հայտարարել է, որ մրցանակաբաշխությունը կցուցադրի ևս երեք տարի և կմասնակցի 2028 թվականին կայանալիք «Օսկարի» 100-ամյակի միջոցառումներին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ