Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդներն այսուհետ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ կարող են դիմել էլեկտրոնային համակարգի միջոցով
Որոշումն ընդունվել է գործադիրի նիստում` փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 700-ն որոշման մեջ:
Փոփոխությամբ սահմանված է ներդնել փաստաթղթերի ընդունելության էլեկտրոնային dev-fs.emis.am համակարգ՝ օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների դիմումների փաստաթղթերի ներկայացման համար:
Համակարգի կիրառումը նպատակ ունի դյուրացնել անձնական գործերը վարելու և հաշվառելու ընթացակարգերը: Նոր էլեկտրոնային համակարգը հնարավորություն կընձեռի ներգրավելու օտարերկրյա դիմորդներին ՀՀ ուսումնական հաստատություններ, ընդլայնելու աշխարհագրությունը, ավելացնելու օտարերկրյա ուսանողների թիվը:
Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների դիմում-հայտերի ներկայացման dev-fs.emis.am համակարգն այժմ գտնվում է տեխնիկական փորձարկման փուլում, շահագործման վերաբերյալ մանրամասները կտեղեկացվեն լրացուցիչ:
Մանրամասն՝ https://escs.am/am/news/23635