Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ավագանու Քննող հանձնաժողովի հերթական նիստը։
Գալջյանի խոսքով՝ ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել են մի շարք մտահոգիչ փաստեր․
- Նախկինում նշված շուրջ 40 մանկապարտեզների փոխարեն հանձնաժողովը հայտնաբերել է մոտ 100 օտարված մանկապարտեզ։
- Այդ մանկապարտեզների բակային հատվածներում կառուցվել են պարսպապատ շքեղ առանձնատներ։
- Նոր-Նորքի մանկապարտեզների տարածքները տարիներ առաջ՝ 2006-2007 թթ., կասկածելի ցածր գներով վարձակալության են հանձնվել ՀՀԿ, ՕԵԿ և ՀՅԴ կուսակցություններին։
- Երևանի քաղաքապետարանի ենթակայության մարզադպրոցին պատկանող Հրազդանի կիրճում գտնվող թենիսի երկու կորտերը և հարակից մեծ տարածքը 2004 թվականին օտարվել են ընդամենը 20-25 հազար դոլարով։ Ներկայում այդ տարածքում գործում է «Օրանժ» ակումբը։
Գալջյանը հավելել է, որ հանձնաժողովի ուսումնասիրությունները շարունակվում են։