Պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ 2025 թվականի օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ կանցկացվեն պահեստազորի վարժական հավաքներ։ Դրանք նախատեսված են առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված պահեստազորայինների համար՝ ներառյալ շարքային, ենթասպայական և սպայական կազմերը։
Վարժական հավաքների նպատակն է ամրապնդել պահեստազորայինների ռազմական պատրաստվածությունը և կիրառական հմտությունները՝ արդի մարտավարական պահանջներին համապատասխան։
Մանրամասները՝ զորահավաքային զորամասերի և Պաշտպանության նախարարության տեղամասային ստորաբաժանումների կողմից կտեղեկացվեն անհատապես։