Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է երկրում ընթացող հիմնական ներդրումային ծրագրերի վերաբերյալ թարմացված տվյալներ՝ նշելով դրանց ֆինանսական ծավալներն ու իրականացման փուլերը։
Ամուլսարի ոսկու հանք
750 միլիոն դոլար արժողությամբ նախագծից արդեն ներդրվել է 550 միլիոնը։ Նախարարի խոսքով՝ ոսկու արդյունահանումը նախատեսվում է սկսել 2026 թվականին։
Մայլեր լեռնադահուկային հանգստավայր
Նախագծի առաջին փուլը գրեթե ավարտված է․ ներդրվել է շուրջ 73 միլիոն դոլար։ Ներդրողները ներկայում բանակցություններ են վարում մի քանի միջազգային հյուրանոցային ցանցերի հետ։
Արագածոտնի մարզի լեռնադահուկային հանգստավայր
Նախագիծը գտնվում է նախնական փուլում՝ հողերի ձեռքբերման փուլում։ 190 միլիոն դոլար ընդհանուր արժեքից այս պահին ներդրվել է 6 միլիոն դոլար։
Առևտրի համաշխարհային կենտրոն՝ Երևանում
Գործարար կենտրոնը նախատեսվում է կառուցել մայրաքաղաքի կենտրոնում՝ Սարյան փողոցում գտնվող գլխավոր փոստատան տեղում։ 250 միլիոն դոլար ընդհանուր բյուջեից արդեն բաշխվել է 15 միլիոն դոլար։
Aig-1 արևային էլեկտրակայան (200 ՄՎտ)
ԱՄԷ-ի Masdar ընկերության նախագիծը ժամանակացույցից հետ է մնում։ Նախարարի խոսքով՝ դեռ պետք է լուծվեն մեկ-երկու ֆինանսական հարց, որից հետո կսկսվի շինարարությունը։