USD382.77EUR445.89RUB4.7703

Պարոնյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա երթևեկությունը կկազմակերպվի 4 գոտիներով

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ օգոստոսի 22-ից Պարոնյան փողոց–Մաշտոցի պողոտա խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն է նախատեսվում։

Պարոնյան փողոցի կողմից կգործի 4 գոտի, որոնցից մեկը նախատեսված կլինի ձախ շրջադարձ կատարող մեքենաների համար։ Ձախ շրջադարձը կկարգավորվի առանձին լուսացույցով։

Խաչմերուկում կփոխվի նաև լուսացույցի աշխատանքային ռեժիմը։ Միաժամանակ կարգելվում է կանգառը Պարոնյան փողոցի սկզբնամասում և Պարոնյան–Իսրայելյան փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան–Մաշտոցի պողոտա խաչմերուկ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ