Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ռուսական կողմը տեսել է Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման մասին լուրերը, որոնք լրացուցիչ պարզաբանում են պահանջում։
«Այո, մենք տեսանք այդ հաղորդագրությունները և տեսանք հայկական կողմի համապատասխան բացատրությունները, սա լրացուցիչ պարզաբանում է պահանջում, ինչով էլ հիմա զբաղվում են մեր համապատասխան գերատեսչությունները և կառավարությունն ամբողջությամբ»,- ասել է Զախարովան։