USD389.76EUR406.4RUB3.79

Պաշտպանված սրտի քաղաք Երևան

«ՀԵՆԱՐ» և «Philips» հիմնադրամների հետ համագործակցությամբ, ինչպես նաև Առողջապահության և Ներքին գործերի նախարարությունների, Հայաստանի սրտաբանների ասոցիացիայի և Շտապօգնության ծառայության աջակցությամբ մեկնարկել է ծրագիր, որը բարելավելու է շտապ բժշկական օգնության արձագանքումը և բարձրացնելու է սրտի հանկարծակի կանգից փրկվելու հավանականությունը։ Պաշտպանված սրտի քաղաք դառնալը նշանավորվեց պայմանագրի ստորագրմամբ: Մեկնարկին զուգընթաց հայտարարվեց կամավորների բաց գրանցման մասին: Բոլորը կարող են մասնակցել 4-ժամյա անվճար վերապատրաստման դասընթացներին:

Նախաձեռնությունը ներառելու է կրթական ծրագրեր, որոնք ուղղված են սիրտ-թոքային վերակենդանացման (ՍԹՎ) մասին իրազեկվածության բարձրացմանը և կամավորների համար դասընթացների հասանելիության ապահովմանը, կտեղադրվեն ավտոմատացված արտաքին դեֆիբրիլյատորներ (ԱԱԴ)։ Ծրագիրը նաև կներառի նոր տեխնոլոգիաներ: Այն կարող է բարձրացնել փրկվելու մակարդակը ներկայիս 5%-ից մինչև ակնկալվող 30% և ավելին:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ