Խոսելով տարածաշրջանային կապի ցանց ստեղծելու իր առաջարկի մասին՝ Փեզեշքիանն ասել է, որ նման մեխանիզմի նախապայմանը անվտանգության պայմանների ապահովումն է.
«Այս առաջարկն իրականացնելու համար անհրաժեշտ է տարածաշրջանը զերծ պահելահաբեկչությունից։ Տարածաշրջանի ազգերի միջև միասնությունն ամրապնդելու համարանհրաժեշտ է մեծ շուկա ստեղծել։ Ակադեմիական, գիտական և տնտեսական փորձիփոխանակումն ամբողջ աշխարհին ցույց կտա մահմեդական աշխարհի մեծությունը։ Իսլամականմիասնությունը կկանխի Գազայում Իսրայելի հանցագործությունները»:
Էրդողանը դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ դրանք անվանելով բարբարոսություն։ Էրդողանը ողջունել է անվտանգության ոլորտում Թուրքիայի և Իրանի համագործակցության գաղափարը՝ նշելով, որ երկու երկրների համագործակցությունը բխում է երկու հարևանների շահերից։