✅ 2024 թ-ին ՀՀ պետական բյուջեի գիտության գծով ծախսերը կազմել են 33.7 միլիարդ դրամ` 40%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը և ապահովելով պետբյուջեի նախնական ծրագրի 80.5%-ը։
✅ 2024 թ-ին բարելավվել է ոչ ռազմական ուղղվածության ծախսերի կատարողականը, այնինչ ռազմական բնույթի ծախսերը շարունակվում են զգալիորեն թերակատարվել։ Մասնավորապես, գիտության գծով ոչ ռազմական ծախսերի կատարողականը կազմել է 89.3%՝ նախորդ տարվա 74.0%-ի փոխարեն, իսկ ռազմական բնույթի ծախսերի դեպքում՝ 25.7% (շեղումը նախնական ծրագրից՝ 4.3 միլիարդ դրամ)։