USD383.82EUR439.01RUB4.7656

Պետբյուջեի եկամուտներն աճել են 15.2%-ով, պակասուրդը՝ զգալիորեն պակաս նախանշվածից

ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2025 թվականի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,433.1 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 189.4 միլիարդ դրամով կամ 15.2%-ով։ Եկամուտների կատարողականը կազմել է 102.2%՝ գերազանցելով ծրագրված մակարդակը։

Միևնույն ժամանակ բյուջետային ծախսերն այս ընթացքում կազմել են 1,472.3 միլիարդ դրամ, ինչը 239.6 միլիարդ դրամով կամ 19.4%-ով բարձր է անցած տարվա նույն ժամանակահատվածից։ Ծախսերի կատարողականը կազմել է 85.2%։

Չնայած եկամուտների աճին՝ առաջին կիսամյակի արդյունքներով բյուջեն արձանագրել է 39.2 միլիարդ դրամ պակասուրդ, սակայն այն զգալիորեն ցածր է նախանշված 325.3 միլիարդ դրամ պակասուրդից, ինչը վկայում է պետական ֆինանսական կառավարման զգուշավոր մոտեցման մասին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ