USD382.51EUR443.18RUB4.6796

Պետբյուջեից 1 միլիարդ դրամ՝ 21 համայնքում ծրագրեր իրականացնելու համար

Կառավարությունը շարունակվում է զարգացնել մասնակցային բյուջետավորման համակարգը՝ ընդլայնելով թե՛ ֆինանսական ծավալները, թե՛ ընդգրկման աշխարհագրությունը։

Այս ծրագրի երկրորդ տարում պետբյուջեից հատկացվել է 1 միլիարդ դրամ, որը կուղղվի 21 համայնքում տարբեր նշանակության ծրագրերի իրականացմանը։ Դրանք ներառում են ենթակառուցվածքների բարելավում, կրթական և մշակութային նախաձեռնություններ, բնապահպանական և համայնքային զարգացման նախագծեր։

Կառավարություն-համայնք համագործակցության այս ձևաչափը նպատակ ունի խթանել քաղաքացիների մասնակցությունը տեղական որոշումների կայացման գործընթացին՝ ապահովելով պետական միջոցների ավելի թափանցիկ և նպատակային օգտագործում։

Մասնակցային բյուջետավորման ծրագիրը գործարկվել է 2023 թվականին և կարճ ժամանակում դարձել է համայնքների զարգացման արդյունավետ գործիք, որը թույլ է տալիս բնակիչներին ուղղակիորեն ազդել իրենց բնակավայրի բարելավման նախագծերի ընտրության և իրականացման վրա։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ