Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է նոր լուծումներ գտնի ավելցուկային էլեկտրաէներգիայի օգտագործման համար։ Նրա խոսքով՝ առաջնահերթությունը լինելու է արտահանմանը, ինչպես նաև էներգասպառող բարձր տեխնոլոգիական ոլորտներում ներդրումների ներգրավմանը։
Նշված ուղղություններից Փաշինյանը առանձնացրել է․
- արհեստական բանականություն,
- կրիպտոարժույթների արդյունաբերություն։
«Մենք չպետք է կանգնեցնենք կամ դանդաղեցնենք արևային էներգիայի զարգացումը։ Պետք է թույլ տանք, որ այն զարգանա և հասնի մեր տեխնոլոգիաներին», — ընդգծել է վարչապետը։