Ըստ ՀՀ վարչապետի՝ շատ կարևոր է նոր ատոմակայանի կառուցման նախագիծը՝ նշելով, որ կայացվել է ռազմավարական որոշում, որ պետք է ունենալ մոդուլյար ատոմակայան։
«Այսինքն, փոքր տիպի մոդուլյար ատոմակայան. ինչու՞։ Ամենակարևոր պատճառներից մեկն այն է, որ մոդուլյար ատոմակայանի հնարավոր վթարը համարվում է տեղային նշանակության միջադեպ, այսինքն, նման դեպքում 500 մետր հեռավորության վրա գտնվող բնակչությանը չեն տարհանում։ Այսինքն, վթարը տեղային է ու միջավայրին չի սպառնում։ Եվ սա ակնհայտ դարձրեց, որ պետք էգնանք այս ճանապարհով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիայի կիրառման փուլին է հասել մի քանի երկիր.
«Մենք աշխատում ենք գործընկերների հետ և այստեղ խնդիր կա, որ այս պահին աշխարհումդեռևս գործող մոդուլյար ատոմակայան չկա։ Կան կառուցվողներ։ Մեր համոզմունքն այն է, որ դաանխուսափելի բան է և միանշանակ լինելու է»։
Հայաստանն ունենալու է մոդուլյար ատոմակայան, որը և երկրի ներսում, և շրջակա երկրների համար որևէ սպառնալիք չի ներկայացնի։