ՀՀ կառավարությունը մեկնարկել է նոր ծրագիր՝ ուղղված հեծանիվների օգտագործման խրախուսմանը և հեծանվային երթևեկության զարգացմանը։
Ծրագրի շրջանակում բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները և աշխատակիցները հնարավորություն կունենան գնել հեծանիվներ մաս-մաս վճարումներով, իսկ պետությունը կսուբսիդավորի վարկերի տոկոսադրույքները։
Մի շարք ուսումնական հաստատություններ արդեն հայտարարել են իրենց աջակցությունը՝ պատրաստակամ լինելով փոխհատուցել վճարումների մի մասը, տրամադրել ուսման վարձի զեղչեր կամ սահմանել լրացուցիչ կրթաթոշակներ հեծանիվ օգտագործող ուսանողների համար։