Գործատուն եթե աշխատանքի ընդունի անձի, ով չի աշխատել այդ ոլորտում առնվազն վերջին 3 տարում, կառավարությունը մեկ տարի անց ընկերությանը կվերադարձնի այդ աշխատողի համար վճարված եկամտահարկի 12 ամսվա ողջ գումարը։ Նախարարների կաբինետը ցանկանում է նվազագույնի հասցնել ընկերությունների ծախսերը նոր կադրերի հավաքագրման և վերապատրաստման գործընթացում, քանի որ նրանցից շատերը դժգոհում են համապատասխան աշխատուժի բացակայությունից։