ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարում է, որ առաջիկա 3 ամիսների ընթացքում պետությունը սեփականատիրոջ կամ ՀԷՑ տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցություններ՝ ընկերության գույքի սեփականության իրավունքը պետությանը փոխանցելու վերաբերյալ։
Եթե այս ժամկետում կողմերը չհասնեն համաձայնության, ապա պետությունն իրավունք կունենա գույքը վերցնել գերակա հանրային շահի հիմքով։