USD383.76EUR444.24RUB4.88

Պետությունն աջակցում է Տավուշի մարզի գյուղացիներին ինտենսիվ այգիներ հիմնելու հարցում

ՀՀ կառավարությունն առաջարկում է Տավուշի մարզի գյուղացիներին իրենց հողատարածքներում հիմնել կաթիլային ոռոգման համակարգով ու կարկտապաշտպան ցանցերով ինտենսիվ այգիներ։

Ցանկացողներն կարող են դիմել մինչև հուլիսի 15-ը: Ծրագրի ընդհանուր արժեքի 95 տոկոսը ֆինանսավորում է պետությունը, մնացած 5 տոկոսը կներվի համայնքի բյուջեից: Կապալառու ընկերությունն առաջիկա երկու տարիներին կիրականացնի հողերի վերլուծություն ու կնպաստի այգիների արդյունավետ խնամքին:

Նախատեսվում է նաև լոգիստիկ կենտրոնի կառուցում, որտեղ տեղադրված կլինեն բերքի պահեստավորման սառնարաններ: Կառավարության նպատակը գյուղացիների եկամուտներն ավելացնելն ու ժամանակակից ագրոկլաստերներ ստեղծելն է:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ