USD382.82EUR447.44RUB4.7443

Փարաքարում բացվել է Ստեղծագործական տեխնոլոգիաների քոլեջը՝ ապագա Apple Academy-ով

Փարաքար համայնքում մեկնարկել է նոր կրթական նախաձեռնություն․ բացվել է Ստեղծագործական տեխնոլոգիաների քոլեջը, որտեղ շուտով կգործի նաև Apple Academy-ն։ Նախագծի նախաձեռնողը Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն է (GITC), իսկ ֆինանսավորումը իրականացվել է Նշան և Աիդա Կարայանների կողմից։

Քոլեջը համադրում է տեխնոլոգիաները, արվեստը և ճարտարագիտությունը՝ առաջարկելով կրթություն երեք հիմնական ոլորտում․

  • համակարգչային գիտություն՝ շեշտադրմամբ արհեստական բանականության և կիբերանվտանգության վրա,
  • թվային արվեստ՝ ավանդական արվեստի և նորարարական թվային հմտությունների համադրմամբ,
  • ճարտարագիտություն և արտադրություն։

Նորաստեղծ հաստատությունը կդառնա Apple կրթական ակադեմիայի հարթակ՝ հագեցած ապրանքանիշի ժամանակակից համակարգչային սարքավորումներով։ Բացի այդ, կնքվել է համագործակցություն Կոլումբիայի համալսարանի հետ, որի շնորհիվ քոլեջի լավագույն ուսանողները արդեն հաջորդ տարվանից հնարավորություն կունենան անվճար մասնակցել ճարտարագիտական դասընթացների արտասահմանում։

Կիսվել :

Նմանատիպ նորություններ