USD389.45EUR409.74RUB3.86

Փարիզի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներողություն է խնդրել բացման արարողության ժամանակ տեղի ունեցած սկանդալի  համար

Փարիզի Օլիմպիական խաղերի հաղորդակցության գծով տնօրեն Անն Դեսկամպը պաշտոնապես ներողություն է խնդրել «Վերջին ընթրիքը» ծաղրելու համար բացման արարողության ժամանակ: Դեսկամսն ընդգծել է, որ կոմիտեն և տնօրեն Թոմաս Ջոլին «չէին ցանկանում վիրավորել որևէ մեկին»։

«Իհարկե, որևէ կրոնական խմբի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու մտադրություն չկար։ Ընդհակառակը, կարծում եմ՝ Թոմաս Ջոլին ցանկանում էր տոնել հասարակության հանդուրժողականությունը: — ասել է Դեկամպը Միջազգային օլիմպիական կոմիտեի ճեպազրույցում։ «Եթե որևէ մեկը վիրավորվել է դրանից, մենք, իհարկե, շատ ենք ցավում»:

Բացի այդ, Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) նախկինում հեռացրել էր բացման արարողության կարևորագույն դրվագներով տեսանյութը կազմակերպության պաշտոնական կայքից և YouTube-ի ալիքից: Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության քննադատության պատճառը Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքը» որմնանկարի պարոդիայի տեսարանն էր, որտեղ կանացի հագուստով տղամարդիկ պատկերում էին Հիսուսին և նրա աշակերտներին: Le Figaro-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի եպիսկոպոսների համաժողովը ափսոսանք է հայտնել «քրիստոնյաների ծաղրի» տեսարանների համար։ Ամերիկյան C Spire ընկերությունը հրաժարվել է Օլիմպիական խաղերի գովազդից՝ ասելով, որ «ցնցված է «Վերջին ընթրիքի» ծաղրից բացման արարողության ժամանակ։ Բացի այդ, միլիարդատեր Իլոն Մասկը ներկայացումն անվանել է «Քրիստոնյաների հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում»։ «Վերջին ընթրիքի» անհաջող պարոդիան միակ սխալը չէ, որի համար ՄՕԿ-ը ստիպված է եղել ներողություն խնդրել: Բացման արարողության ժամանակ Հարավային Կորեայի պատվիրակությունը անգլերեն և ֆրանսերեն լեզուներով Կորեայի Հանրապետության փոխարեն ներկայացվեց որպես Կորեայի Ժողովրդադեմոկրատական ​​Հանրապետություն։ Կազմակերպության հայտարարության մեջ ասվում է, որ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը ներողություն է խնդրել Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլից՝ սխալը վերագրելով մարդկային սխալին:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ