Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի համար կարևոր է Մեղրիով ու Նախիջևանով անցնող երկաթուղու շարունակությունը մինչև Թուրքիայի սահման՝ Ախուրիկ, ինչը հնարավորություն կտա այդ ուղին շահագործել փոքր ներդրումներով։ Նրա խոսքով՝ Ախուրիկ–Երասխ հատվածում կա կարճ ենթակառուցվածքային կտոր, որը վերականգնման կարիք ունի, և կառավարությունն արդեն սկսել է այդ ուղղությամբ աշխատանքները։
Փաշինյանը նշեց, որ Թուրքիայում մեկնարկել է Կարս–Դիլիջու (Կարս–Նախիջևան) երկաթուղու կառուցումը, սակայն ընդգծեց Հայաստանի դիրքորոշումը, որ Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքում հնարավոր է խուսափել միլիարդավոր դոլարների ծախսերից՝ ընտրելով ավելի մատչելի լուծում՝ Ախուրիկ–Երասխ ուղին։
Վարչապետը հիշեցրեց, որ Վաշինգտոնի հռչակագիրը նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացում՝
- ներքին փոխադրումներ (Հայաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով և հակառակը),
- երկկողմ փոխադրումներ,
- միջազգային տեղափոխումներ՝ երրորդ երկրներ երկու երկրների տարածքով։